Իրանի սահմանապահ զորքերում ստեղծվում է անօդաչու ինքնաթիռների էսկադրիլիա
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն իր սահմանների ամրապնդման համար սահմանապահ զորքերում ստեղծում է անօդաչու ինքնաթիռների էսկադրիլիա: Այս մասին հայտարարել է Իրանի իրավապահ ուժերի հրամանատար,գեներալ Իսմայիլ Ահմադի Մողադդամը.
«Երկրի արևելյան նահանգների օդային վերահսկողության ուժեղացման համար Սիստանում ու Բելուջիստանում տեղակայված սահմանապահ զորքերում ստեղծվելու են անօդաչու ինքնաթիռների էսկադրիլիաներ: Թմրանյութերի դեմ պայքարի ուժեղացման նպատակով պետությունն ընթացիկ տարում 85 միլիոն դոլար է հատկացրել սահմանների ամրագրմանը»:
Հիշեցնենք, որ Իրանում լայն տարածում ունի վառելիքի մաքսանենգությունը: Վառելիքն Իրանում շատ ավելի էժան է, քան՝ հարևան երկրներում, ինչն էլ հիմք է ծառայում վառելիքի մաքսանենգության զարգացման համար: