Ամենաեկամտաբեր էրոտիկ ֆիլմերը
Շուտով մեծ էկրան կբարձրանա երբեմնի ամենահայտնի և ամենաաղմկահարույց էրոտիկ վեպերից մեկի՝ բրիտանացի Էրիկա Լեոնարդ Ջեյմսի «Գորշ գույնի 50 երանգները» ստեղծագործության էկրանավորումը: Ֆիլմը պաշտոնապես կստանա NC-17 վարկանիշ, ինչը նշանակում է, որ այն էրոտիկ տեսարաններով հարուստ ժապավեն է:
Սովորաբար, հաշվի առնելով հանդիսատեսի տարիքային սահմանափակումը, NC-17 վարկանիշով ժապավեններն իրենց եկամտաբերությամբ զիջում են մյուս ֆիլմերին: Բայց որոշ դեպքերում ամբողջ աշխարհում դրանց դրամարկղային հասույթը կարող է մրցել կատակերգությունների կամ մարտաֆիլմերի հասույթի հետ:
Ներկայացնում ենք բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր NC-17 վարկանիշով՝ բաց տեսարաններով որակյալ ֆիլմերից մի քանիսը:
«Ավտովթար» Crash
Դևիդ Կրոնենբերգի այս ժապավենը, որը 1996թ. արժանացավ Կաննի փառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակին, պատմում է էրոտիկ արկածներ որոնող զույգի մասին, ովքեր նաև ավտոմեքենաների սիրահար են:
«Երազողները» The Dreamers
Մաեստրո Բերնարդո Բերտոլուչիի կուլտ-ժապավենը, որն արծարծեց սեքսուալ հեղափոխության գաղափարը, ճանաչում բերեց երիտասարդ դերասաններ Եվա Գրինին, Լուի Գարելին և Մայքլ Պիտին:
«Ամոթ» Shame
Բրիտանացի ռեժիսոր Ստիվ ՄակԿուինի այս հոգեբանական դրամայում գլխավոր դերակատար Մայքլ Ֆասբենդերը կերտել է իր լավագույն կերպարներից մեկը:
«Կապիր ինձ» Atame!
Պեդրո Ալմոդովար, Անտոնիո Բանդերաս, Իսպանիա, 1990… Բնականաբար, այս ֆիլմը չէր կարող NC-17 վարկանիշ չունենալ:
«Սիրեկանը» The Lover
Ջեյն Մարչի մարմնավորած երիտասարդ ֆրանսուհու և չինացի մեծահարուստի սիրո պատմությունը թերևս ամենակրքոտներից մեկն է կինոյում:
«Հիմնական բնազդ» Basic Instinct
Փոլ Վերհուվենի հանրահայտ դրամայի դրամարկղային հասույթն ամբողջ աշխարհում ավելի քան 7 անգամ գերազանցել է ֆիլմի բյուջեն:
«Շոուգըրլզ» Showgirls
Թեև, որպես վատագույն ժապավեն, ֆիլմն արժանացել է 8 «Ոսկե մորի» մրցանակի, այուամենայնիվ, «Շոուգըրլզ»-ը մնում է բոլոր ժամանակների ամենահայտնի էրոտիկ գործերից մեկը: