Բաժիններ՝

ՌԴ քաղաքացի Դեպարդիեն այցելել է իր նոր հայրենիք

Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ով վերջերս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացավ, այսօր այցելել է Մորդովիայի մայրաքաղաք՝ Սարանսկ։ Այս մասին տեղեկացնում է МордовМедиа գործակալությունը։

Օդանավակայանում դերասանին դիմավորել են ժողովրդական երգերով և բլիթներով։ Դեպարդիեն ներկաներին ցույց է տվել իր անձնագիրն ու ուղևորվել՝ ծանոթանալու քաղաքի տեսարժան վայրերին։

Հանրապետության նախագահ Վլադիմիր Վոլկովը դերասանին առաջարկել է հիմնավորվել Սարանսկում և նրան նվիրել քաղաքի նորակառույց շենքերից մեկի բնակարանի բանալիները։ Դեպարդիեն, սակայն, դեռ չի պատասխանել՝ ընդունո՞ւմ է այդ առաջարկը, թե՞ ոչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031