2013 թվականը մեր մոլորակի համար լինելո՞ւ է հույսի տարի

Թուրքական «Սթար» թերթում հրապարակվել է Ալին Թաշչըյանի «2013 թվականը մեր մոլորակի համար լինելո՞ւ է հույսի տարի» խորագրով հոդվածը, որում նշված է. «Մենք անխուսափելիորեն մոտենում ենք կործանման: Մեր մոլորակի համար չէ գիսաստղի կամ վիթխարի երկնաքարի հետ բախվելու հետևանքով նրա արագ կործանումը:

Իրականում իմ մտավախությունն այն է, որ մեր մոլորակը կանգուն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք՝ որպես պորտաբույծների ամբոխ, կուլ չենք տա մոլորակի բոլոր ռեսուրսները: Մենք դանդաղ և տանջալից կերպ սպանում ենք մեր մոլորակին: Մոլորակի բոլոր մասերում, անգամ ամենաաղքատ երկրներում, տարածված է այդ ապրելակերպը՝ կապված մեր մոլորակի բնական պաշարների անպատասխանատու ձևով օգտագործման և սպառման հետ:

Սակայն նախկինի նման հիմնական խնդիրը շարունակում է մնալ ջրային պաշարների դեֆիցիտը և սովը: Այդ պատճառով ՄԱԿ-ը 2013 թվականը հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի և Կինոայի միջազգային տարի, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Երկիր մոլորակի մաթեմատիկայի տարի: Ջրային համագործակցությունը համատեղ գործունեություն է՝ ուղղված մարդկանց կյանքի և գյուղատնտեսական գործունեության համար նախատեսված ջրային պաշարների կառավարմանը:

Ընդգծվում է, որ ջուրը չի հանդիսանում այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունը, որոնց պատկանող տարածքներում է գտնվում աղբյուրը: Ջուրը պատկանում է ողջ մոլորակին և բոլոր կենդանի էակներին: Ջուրը կոլեկտիվ օգտագործման անխուսափելի ռեսուրս է, որը կարգավորվում է սոցիալական արդարության շրջանակներում:

Կարդացեք նաև

Կինոան խոտաբույս է, որն աճում է Հարավային Ամերիկայում՝ Անդերի լանջերին և ունի սնուցիչ հատկություններ: Դրա հատիկավոր պտուղներն օգտագործվում են որպես այլընտրանք բրնձին կամ ձավարին: Իսպանացի զավթիչները թերագնահատեցին կինոնան՝ կարծելով, թե այն «տեղական արտադրանք» է և իրենց ստրուկներին ուղարկեցին դրա փոխարեն ցորեն մշակելու:

Քանի որ ինկերը կիոնան համարում էին սուրբ և այն օգտագործում էին իրենց ծեսերում, ուստիև կինոայի աճեցումը համարվում էր որպես կռապաշտական զբաղմունք և արգելվել էր: 2013 թվականին հատուկ ուշադրություն է հատկացվելու կինոայի մաքրող հատկություններին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած «Երկիր մոլորակի մաթեմատիկան» թեման բարձրանում է առավելագույն լայն մասշտաբներով: Այն կլիմայական փոփոխությունների և վերականգողականության հասկացությունների հետ մեկտեղ ներառում է երկրաֆիզիկան, էկոլոգիան, համաճարակաբանությունը, կենսաբազմազանությունը և մարդկանց կողմից մոլորակի վերականգնումը: Այդ նպատակով ստեղծվելու են տվյալ խնդրին նվիրված հատուկ կայք՝ www.mpe2013.org և «Երկիր մոլորակի մաթեմատիկայի» 4 ուղղվածությունները.

– Համալիր մոլորակ՝ օվկիանոսներ, օդերևութաբանություն և կլիմա, երկրակեղևի գործընթացներ, բնական պաշարներ:
– Կյանքը պահպանող մոլորակ՝ բնապահպանություն, կենսաբազմազանություն, էվոլյուցիա
– Մարդկանց կողմից վերականգնվող մոլորակ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և ֆինանսական համակարգեր, տրանսպորտային և հաղորդակցային ցանցերի կազմակերպում, ռեսուրսների կառավարում, էներգետիկա
– Սպառնալիքի տակ գտնվող մոլորակ՝ կլիմայական փոփոխություններ, վերականգնողականության զարգացում, համաճարակներ, բնական աղետներ:

Չի կարող ափսոսանք չառաջացնել մարդկանց մեծ մասի մոտակա «մեզանից հետո ջրհեղեղ» սկզբունքը, կարճաժամկետ տնտեսական շահ ստանալուց բացի որևէ այլ բան նկատելու ցանկություն չունենալը, այդ օգուտների վերածումը մշտական «արտոնությունների» և այլն: Մենք բոլորս ապրում ենք մեկ մոլորակում: Ես հուսով եմ, որ մարդիկ, ծայրահեղ դեպքում նրանց մի մասը կարթնանա:

Որպես այլընտրանք՝ նրանք կարող են փորձեր ձեռնարկել սկսելու համար օրենսդրական կարգավորումներ՝ ուղղված կլիմայական փոփոխությունների կառավարմանը, փոթորիկների, սողանքների, երաշտների, անապատացման, էռոզիայի, երկրաշարժերի, համաճարակային հիվանդությունների և սովի կանխմանը»:

Տեսանյութեր

Լրահոս