Մագայի տոնածառը որդին է զարդարել
Հաղորդավարուհի Մագայի տոնածառն այս տարի զարդարել է որդին: «Այս տարի որդիս ինքնուրույն և մեծ ոգևորությամբ է զարդարել տոնածառը: Մանավանդ, երբ վառվեցին տոնածառի լույսերը՝ որդուս ուրախությանը չափ չկար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մագան:
Խոսելով գալիք տարվա ընթացքում սպասվելիք փոփոխությունների մասին, Մագան նշեց, որ պետք է ազատվել հին «կաշվից», քանի որ օձը՝ տարվա խորհրդանիշը, սիրում է փոփոխությունները: «Պետք է լինել նպատակասլաց: Դա 2013թ. խորհրդանշի՝ օձի «պահանջներից» մեկն է: Արդեն ունեմ մշակած պլաններ, կազմել եմ հետագա անելիքներս: Մի խոսքով՝ շատ սպասելիքներ ունեմ:
Ինչ վերաբերում է երազանքներին, ապա երազանքներ չունեմ, բայց ունեմ մեծ ցանկություն՝ տեսել աշխարհի բոլոր երեխաներին երջանիկ»,- ասաց Մագան:
Մագան ու որդին այս Ամանորն անցկացնելու են Հայաստանում՝ «Վիտամին ակումբի» հետ միասին: Նա համոզված է, որ օրը շատ հետաքրքիր, ուրախ ու անմոռանալի է լինելու: