Աշոտյանը խնդիրներից չի վհատվում

Հայաստանում հանրակրթությունն ավելի հումանիտար ուղղություն ունի, քան բնագիտական: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միաժամանակ Աշոտյանը նշեց, որ Հայաստանի միջազգային նվաճումները ավելի շատ բնագիտական ոլորտից են:

Անդրադառնալով խնդրին, որ ԲՈՒՀ-երում մեծ պահանջարկ են վայելում որոշակի ֆակուլտետներ, ինչ արդյունքում հետագայում որոշ մասնագետների պակաս է լինելու, Աշոտյանը նշեց, որ ինքը դեմ է ԲՈՒՀ-երում ուսանողական տեղերի քանակը սահմանափակելուն. «Յուրաքանչյուր երիտասարդ, ով բարեհաջող հանձնում է ընդունելության քննություններն ու հավաքում է դրական բալեր, իրավունք ունի փորձելու իր հնարավորությունները: Պետությունը դա կարգավորում է իր պետպավերը տեղադրելու միջոցով պետության համար գերակա ուղղություններում՝ բնագիտություն, ճշգրիտ գիտություններ, ագրոկրթություն, մշակույթ, արվեստ, հայագիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Մենք կտրուկ նվազեցրել ենք պետպատվերը մի շարք մասնագիտություններով, քանի որ կարծում ենք, որ պետությունը իր կարգավորիչ ազդեցությունը չպետք է ունենա, որովհետև աշխատաշուկան գերհագեցած է»:

Անդրադառնալով կրթության ոլորտում խնդիրներին՝  Արմեն Աշոտյանն ասաց, որ դրանք բազմաթիվ են՝ կրթության որակի ապահովման հարց, կոռուպցիա՝ հատկապես ԲՈՒՀ-երում, միասնական պետական քաղաքականության իրականացում հանրակրթության ոլորտում, կրթության մատչելիության հարց, աշխատաշուկայի հետ իրական կենսական կապ. «Ես խնդիրներից չեմ վհատվում: Ինչ-որ կարող ենք փոխել, մենք փոխում ենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31