Եվրոյի գոտին շարունակում է անկում ապրել
Եվրոյի գոտու արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հոկտեմբերին անսպասելիորեն ընկել է 1.4%-ով, ինչը խոսում է տնտեսական անկման խորացման մասին։
Ցուցանիշի անկումը անսպասելի է վերլուծաբանների համար, որոնք կանխատեսում էին, որ փոփոխություններ չեն լինի։ Իրավիճակի վատթարացումը վկայում է այն մասին, որ 4-րդ եռամսյակում ռեցեսիան խորանում է։ Իսկ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունները փորձում են կրճատել պարտքը՝ ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար։
Տարվա կտրվածքով, արդյունաբերությունը անկում է ապրել 3.6 տոկոսով, ինչը ամենավատ ցուցանիշն է 2009թ. դեկտեմբերից ի վեր։ Այս ամենի արդյունքում, խորանում են կասկածները, որ եվրոյի գոտին կարճաժամկետ հեռանկարում կկարողանա վերադառնալ տնտեսական աճին։



