Բաժիններ՝

Նեյմարը Ոսկե գնդակ չի ստանա, եթե չտեղափոխվի Եվրոպա. Ռոնալդո

Աշխարհի կրկնակի չեմպիոն, պատմության լավագույն հարձակվողներից մեկը՝ բրազիլացի Ռոնալդոն, հայտարարել է, որ իր հայրենակից Նեյմարը կարող է արժանանալ «Ոսկե գնդակին» միայն այն դեպքում, երբ հանդես գա Եվրոպայում։

««Ոսկե գնդակին» արժանանալ հնարավոր է այն դեպքում, երբ դու խաղում ես Եվրոպայում, կամ էլ, երբ հաղթում ես Աշխարհի առաջնությունում։

Նեյմարը Բրազիլիայի ամենամեծ աստղն է, սակայն նրան Եվրապայում բոլորը չէ, որ գիտեն։ Նա պետք է տեղափոխվի եվրոպական որևէ ակումբ», – Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս