ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժոովը տեղի կունենա նոյեմբերի 30-ին

Նոյեմբերի 30-ին Հայաստանի հանրապետական և Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժոովը, որին կմասնակցեն ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Գագաթնաժողովին կքննարկվեն Արևելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ գրասենյակից:

Տեսանյութեր

Լրահոս