Զիկոն հեռացել է Իրաքի հավաքականից
Նախկինում հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Զիկոն լքել է Իրաքի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Զիկոյի պաշտոնական կայքը։
Լեգենդար ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել, քանի որ Իրաքի ֆուտբոլի ասոցիացիան (ԻՖԱ) չի կատարել բրազիլացու հետ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Զիկոն ՖԻՖԱ-ին և ԻՖԱ-ին արդեն ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հաստատում են գլխավոր մարզչի պաշտոնը լքելու փաստը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը