Skype-ն էլ հարամեցին. Հայկական Ժամանակ
«Մինչ վերջերս համարվում էր, որ Skype-ով շփումներն ապահով են, քանի որ գաղտնալսումը շատ բարդ է: Կոդավորման առանձնահատկությունների պատճառով Skype-ի միջոցով խոսակցությունների «որսը» բավական դժվար գորապահներից ծընթաց էր, և դա ձեռնտու չէր բազմաթիվ երկրների իրավապահ մարմիններին: Սակայն դա էլ պատմության գիրկն անցավ:
Կալիֆոռնիացի մի գործարար, որի անունը չի հրապարակվում, արտոնագրել է «օրինական որսի» տեխնոլոգիան, ինչը հնարավորություն կտա պետական ծառայություններին` զրուցակիցների համար աննկատ կերպով «որսալ» նրանց խոսակցությունները: Տեսազրույցի հասանելիություն ստանալու համար իրավապահներից կպահանջվի ընդամենը կասկածյալների լոգիններն ու բաժանորդագրման տվյալները»,- գրում է «Հայկական Ժամանակը»: