
Կուբանի նոր մարզադաշտը կառուցելու է Յուվենտուսի և Լիվերպուլի համար նախագծեր իրականացրած ընկերությունը

Կրասնոդարի նահանգապետ և «Կուբանի» նախագահ Ալեքսանդր Տկաչևը մանրամասներ է ներկայացրել ակումբի նոր մարզադաշտից:
«Կուբանի» նոր մարզադաշտը կառուցելու է «Սինթեզիս» ընկերությունը, որը «Լիվերպուլի» և «Յուվենտուսի» մարզադաշտերի համար նախագծեր է պատրաստել:
«Կուբանի» գլխավոր ներդրող Օլեգ Մկրտչյանի հետ հանդիպել ենք ընկերության ղեկավար Ռելիչի հետ: Քննարկել ենք մանրամասները: Իտալացին իր հետ երկու նախագիծ է բերել: «Կուբանի» մարզադաշտի տեսքը կորոշենք միայն երկրպագուների հետ: Նրանց կարծիքը վճռորոշ կլինի»,-հայտարարել է Տկաչևը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը