
Երեք հիվանդի մոտ հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ

Ներկայումս Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 հիվանդ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 3 հիվանդի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ:
Նշված անձիք հոսպիտալացվել են Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսանկունք, Մեծ Մասիրք, Ներքին Գետաշեն, Ակունք, Սոտք համայնքներում իրականացված բակային համայցերի արդյունքում:
ՀՀ ԱՆ տվյալներով՝ հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման տեղաշարժ. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են իրականացվում նաև ՀՀ Կոտայքի մարզում: Վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Իրավիճակը վերահսկելի է»: