
Նոր Android-ներում «դեկտեմբերը» չկա

Google Android 4.2-ը ծրագրային թերության պատճառով օրացույցում բացակայում է դեկտեմբեր ամիսը: Այսպիսով Android 4.2-ում թույլ չի տալիս որպես ծննդյան ամիս նշել դեկտեմբերը, քանի որ այն առհասարակ բացակայում է սմարթֆոնից: Ծրագրում նոյեմբերին անմիջապես հաջորդում է հունվարը: Այս մասին գրում է Android Police բլոգը:
Նշվում է, սակայն, որ շուտով թերությունը կշտկվի, քանի որ Android-ը մշակողները տեղյակ են սխալի մասին: