
Բալոտելին կարող է հասնել Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին. Մանչինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ Մարիո Բալոտելին կարող է լինել աշխարհում լավագույններից մեկը, սակայն միայն մեկ պայմանի կատարման դեպքում:
«Մարիոն ամեն ինչ ունի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար: Նրա հետ աշխատելն այնքան էլ հեշտ չէ, սակայն որպես մարզիչ դու պետք է կարողանաս շփվել երկու տասնյակ խաղացողների հետ: Երբեմն Մարիոն չի հասկանում, թե այս աշխատանքը որքան կարևոր է նրա համար, սակայն ես հուսով եմ` նա արագորեն կհասկանա դա:
Նա 22 տարեկան է, սակայն կարիերան արագ է առաջ գնում: Եթե ուզում ես լինել Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին, ապա պետք է շատ աշխատես: Այս պարագայում կարևոր է միայն ֆուտբոլը», – Մանչինիի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը