ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարարի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացավ (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի խոհարարի՝ 30-ամյա Նիկոլայ Նատալինի կողմից փողոցը անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին վրաերթի ենթարկելու փաստով:

Ինչպես ավելի վաղ վրաերթի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Ն. Նատալինը, վարելով «Նիսսան» մակնիշի 03 T 011 AM համարանիշի ավտոմեքենան, վրաերթի էր ենթարկել հետիոտնին, որին տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: ՃՏՀ քննության բաժինը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փակուղու բնակչուհի, 65-ամյա Մարիետա Գրիգորյանն էր: Նա աշխատում էր «Ռենկո» ՓԲԸ-ում:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս