Ամենահարուստ չինուհին ամուսնալուծության պատճառով կորցրել է 3 միլիարդ դոլար
Չինաստանի ամենահարուստ կինը՝ Ու Յաչժունը, իր ամուսնուց՝ Կայ Կյուից բաժանվելու արդյունքում կորցրել է ավելի քան 3 միլիարդ դոլար։ Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, ընտանիքին պատկանող Longfor ընկերությունում կնոջ բաժնետոմսերի ծավալը 72%-ից իջել է 43%-ի, իսկ արդեն նախկին ամուսնունը հասել է 29%-ի։
Այսպիսով, Ուի կարողությունն այս պահին գնահատվում է 4.2 միլիարդ դոլար, մինչդեռ ամուսնալուծությունից առաջ 7.3 միլիարդ էր։ Ամենահարուստ չինուհու տիտղոսն այժմ անցավ Country Garden Holdings ընկերության սեփականատեր Յան Հույուանին, ում կարողությունը 5 միլիարդ դոլար է։
Իսկ ամենահարուստ չինացին շարունակում է մնալ ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող Wahaha ընկերության սեփականատեր Ցզուն Ցինխոուն։ Նա ունի 19 միլիարդ դոլար։