Բաժիններ՝

Բարսելոնան վատագույն պաշտպանությունն ունի վերջին 10 տարում

Կատալոնական Sport թերթը հետաքրքիր հոդված է հրապարակել ներկայիս «Բարսելոնայի» մասին: Հոդվածի հեղինակը նշում է, որ «Բարսելոնան», չնայած կրկնել է Իսպանիայի առաջնության մեկնարկում հաղթանակների քանակով ռեկորդը, միջինը բաց է թողում 1,25 գնդակ մեկ խաղում, ինչը վերջին 10 տարիների վատագույն ցուցանիշն է:

«Հաղթանակների պակաս դեռ չկա, սակայն այս մրցաշրջանում դրանք տրվում են մեծ ջանքերի շնորհիվ: Այս մրցաշրջանում 6 անգամ Տիտո Վիլանովայի սաները հայտնվել են պարտվողի դերում և միայն երեք անգամ են անառիկ պահել սեփական դարպասը», – նշվում է հոդվածի մեջ: Հեղինակն ավելացնում է նաև, որ Խերարդ Պիկեի և Կարլես Պույոլի շարք վերադառնալուց հետո իրավիճակն, ամենայն հավանականությամբ, կշտկվի:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս