Չեն զանգում, որովհետև «Համոն փողը չի տվե՜…»
Համաձայն ՀՀ Ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի 11-րդ կետի՝ «ՁՊՎ-ի վարչակազմը պարտավոր է ձերբակալվածին ՁՊՎ ընդունելու կամ մի հիմնարկից մյուսը տեղափոխելու մասին կապի հնարավոր միջոցով անհապաղ տեղյակ պահել ձերբակալվածի ընտրած անձին»:
ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի իրականացրած օրենսդրության պահպանման մոնիթորինգի և օրենսդրական վերլուծությամբ պարզվել է, որ նշված կետի պահանջը իրականացնելն անհնարին է դառնում:
«Որովհետև նշված կապն ապահովելու և ընտրած անձին տեղյակ պահելու ֆինանսական հարցերը օրենքով կանոնակարգված չեն»,- ասել է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը: