Տեղաբաշխվել են 3 միլիարդ դրամ ծավալով պարտատոմսեր
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294159) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 191 մլն 90 հազ դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 960 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 231 մլն 90 հազ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 813 772 603 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0623 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.2700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել նաև պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 631 161 000 դրամ, հետգնված ծավալը` ՝ 631 161 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 564 346 296 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 9.0600 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ: