Բաժիններ՝

Ֆինանսների նախարարությունը հերքում է

ՀՀ Ֆինանսների նախարարությունն իր պաշտոնական կայքում հանդես է հայտարարությամբ, որով հերքել է «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկությունը։

« «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը կառավարությունում տնտեսական ոլորտի վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագծերից մեկի քննարկման ժամանակ հայտարարել է, թե «մեր ժողովուրդը ծույլ է, պետք չէ նրան փող տալ….» և այլն,  իրականությանը չի համապատասխանում: Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը երբևիցե նման քննարկման չի մասնակցել, և որևէ վայրում նման արտահայտությամբ հանդես չի եկել»,- նշում է ֆինանսների նախարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս