Բաժիններ՝

Ռուսաստանից կապիտալի արտահոսքն արագանում է

Ռուսաստանից կապիտալի արտահոսքը 2012թ. վերջին կարող է կազմել 70 միլիարդ դոլար։ Այդ մասին, ըստ Ինտերֆաքսի, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը։

Ավելի վաղ նախարարությունը կանխատեսում էր, որ կապիտալի արտահոսքն ընթացիկ տարում կկազմի 60-65 միլիարդ դոլար։ Երկրի Կենտրոնական բանկն, իր հերթին, կանխատեսել էր, որ 2012թ. ընթացքում դուրս կհոսի 67 միլիարդ։

ԿԲ-ի տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից կապիտալի արտահոսքն արդեն իսկ կազմել է 57.9 միլիարդ դոլար։ Հոկտեմբերի ընթացքում այդ թիվն ավելացել է շուրջ 5 միլիարդով։

Ամիսներ առաջ ԿԲ-ն կանխատեսում էր, որ կապիտալի հոսքերի հաշվեկշիռը կլինի զրոյական։ Այսինքն՝ որքան ներհոսք, նույնքան էլ՝ արտահոսք։ Սակայն, ավելի ուշ, երբ նավթի 1 բարելի գինը համաշխարհային շուկայում իջավ 125 դոլարից, այդ կանխատեսումը վերանայեցին՝ նշելով, որ զուտ արտահոսքը կկազմի 15-25 միլիարդ դոլար։

2011 թվականին կապիտալի արտահոսքը կազմել է 80.5 միլիարդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 3 տարվա ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս