Մխիթարյանի փայլուն խաղը Շախտյորին թույլ տվեց բաժանվել Ժադսոնից. Sports.ru
Այսօր Չեմպիոնների լիգայի E խմբում կայանալիք «Նորդշելանդ» – «Շախտյոր» խաղին ընդառաջ՝ հայտնի Sports.ru կայքն անդրադարձել է ընթացիկ մրցաշրջանում ուկրաինական ակումբի թե՛ ներքին առաջնությունում, և թե՛ միջազգային ասպարեզում ունեցած փայլուն ելույթներին։ Ռուսական կայքն անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանին։
«Երբ թիմի հնաբնակները հեռանում են, ապա նրանց փոխարինողներն արդեն պատրաստ են…
Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղը, ում «Շախտյորում» անվանում են բազայի տնօրեն (հայ ֆուտբոլիստը բնակվում է ակումբի մարզաբազայում, որպեսզի չշեղվի մարզումների գործընթացից), թույլ տվեցին թիմին առանց ցավի բաժանվել դոնեցկյան ակումբի երկրպագուների սիրելի ֆուտբոլիստ Ժադսոնից։ Բրազիլացի ֆուտբոլիստի հեռանալուց հետո Մխիթարյանը ոչ միայն հենակետային կիսապաշտպանից վերածվեց հարձակվողական ոճի ֆուտբոլիստի, այլև թիմին արագություն հաղորդեց։
Օգնելով թիմին պաշտպանությունում՝ Հենրիխը հեշտությամբ ընդունվեց համառ բրազիլացիների կողմից։ Ինչը, ընդհանուր առմամբ, զարմանալի չէ, քանի որ 13 տարեկանում Մխիթարյանը 4 ամիս փորձաշրջան էր անցել «Սան Պաուլու» ակումբում, և այնտեղ ոչ միայն մի քանի ֆուտբոլային շարժումներ, այլև լեզուն էր սովորել։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը