«Հարսնաքարի գործով» նիստը հետաձգվեց

«Հարսնաքարի  գործով» դատական նիստը քիչ առաջ սկսվեց ու հետաձգվեց. դատարան չէր ներկայացել գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: Դատավոր Դավիթ Հարությունյանի հաղորդմամբ՝ շուրջ մեկ ժամ առաջ դատարանը ստացել էր Մարինե Թովմասյանի միջնորդությունը,  որով վերջինս հայտնել է, որ «մեկ-մեկ այլ քրեական գործով ծանրաբեռնված լինելու պատճառով» չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել էր իր բացակայությունը հարգելի համարել ու հետաձգել դատական նիստը:

Դատարանը պաշտպան Մարինե Թովմասյանի  բացակայությունը համարեց անհարգելի՝ հաշվի առնելով, որ վերջինս դեռևս շատ ժամանակ առաջ տեղյակ է եղել, որ դատական նիստերը պետք է անցկացվեին յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:

Դատարանը նաև արձանագրեց, որ պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստ տեղի ունենալ չի կարող: Դատավոր Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ հաջորդ դատական նիստին պաշտպանի չներկայանալու դեպքում կքննարկվի նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ նոյեմբեր ամսից սկսած դատական նսիտերը կարող են անցկացվել նաև շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմների 23-ին:

Տեսանյութեր

Լրահոս