Նախագահական մարաթոնը նրա համար չէ, որ Ժորժիկին կորժիկով փոխարինենք. Դավիթ Հակոբյան

«Նախագահական մարաթոնը նրա համար չէ, որ Ժորժիկին կորժիկով փոխարինենք»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Նախագահական ընտրություններն, ըստ նրա, սկզբունքորեն ծառայում են պետական նոր մեքենայի ձևավորման համար, և հատկապես խորհրդարանական ընդդիմությունը, նրա պնդմամբ, նախագահական մարաթոնին պարտավոր է հանդես գալ քաղաքական նոր մշակույթով:

«Ցավոք, տակտիկական զինանոցը վերանայելու փոխարեն, խորհրդարանական կուսակցություններն անցել են ստրատեգիական խնդիրներին, այն դեպքում, երբ նախագահական ընտրություններին աքլորականչի ժամանակ չի մնացել: Մինչև քաղաքական կուսակցությունների միջև սկսած բուռն կոնսուլտացիաները, տասն օր առաջ խոսել եմ իրենց ընդդիմադիր հայտարարած ուժերի տակտիկայի մասին:

Հինգ տարի առաջ կառավարության նիստերի դահլիճում ՀԱԿ հիմնադիր համագումարում, երբ ամփոփում էինք մարտիմեկյան իրադարձությունները, ես իմ պատմական խոսքն ասացի, որ 2008 թվականի նախագահական ընտրությունները որակում եմ որպես իշխանագողություն, մարտի մեկն՝ արյունոտ շաբաթ՝ երրորդ հանրապետության վախճանն ու չորորդ հանրապետության երկունքն ազդարարող»,- ասաց նա:

Կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու առաջարկներն ու ընդդիմության միջև այս հարցի շուրջ ծավալվող քննարկումները, թիվ մեկ մարքսիստը տակտիկական առումով որակեց որպես «քաղաքական կատարյալ ապուշություն»:

Ըստ նրա՝ սրանով այդ ուժերն առաջին հերթին «որակազերծում» են իրենց առաջադրած թեկնածուի դիմանկարը, թուլացնում են նրա քաղաքական ռեյտինգը:

 

Տեսանյութեր

Լրահոս