
Ա Սերիայի ֆուտբոլիստները` Արսենալի ուշադրության կենտրոնում

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում Ա Սերիան ներկայացնող մի քանի ֆուտբոլիստի նկատմամբ, փոխանցում է Football Italia-ն:
Մասնավորապես, անգլիական ակումբի ուշադրության կենտրոնում են գտնվում «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսն ու «Ինտերի» կիսապաշտպան Ռիկարդո Ալվարեսը:
Հնարավոր տեղափոխությունների արժեքի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Նշվում է, որ «Արսենալը» փորձ էր կատարել ձեռք բերել Ալվարեսին դեռ մինչ նրա` «Ինտեր» տեղափոխությունը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը