Տաջիկստանում որոշել են մրցավարին ծեծած ֆուտբոլիստների պատժաչափերը (տեսանյութ)
Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն հրապարակել է «Էներգետիկի» ֆուտբոլիստների պատիժները, ովքեր հանդիպման ժամանակ ծեծի էին ենթարկել գլխավոր մրցավարին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Տաջիկստանի ֆուտբոլի առաջնության «Իստարավշան»-«Էներգետիկ» հանդիպման ժամանակ հյուրերի ֆուտբոլիստները ծեծի էին ենթարկել գլխավոր մրցավարին: Զանգվածային ծեծկռտուքին միացել էին նաև տրիբունաներում գտնվող երկրպագուները:
ՏՖՖ-ի կարգապահական կոմիտեի որոշումով «Էներգետիկի» ֆուտբոլիստներ Դուշանբե Միրալի Մուրոդովն ու Սաֆարհան Միրզոևը որակազրկվել են մեկ տարով, Շոդիբեկ Հաֆորովը, Ումեդ Չորշանբիևը և Պավել Կալուգինը` 10 խաղով:
Մեկ տարով որակազրկվել է նաև «Իստարավշանի» ֆուտբոլիստ Նեհզոդ Մուսոևը, ով ծեծի է ենթարկել «Էներգետիկի» ֆուտբոլիստներից մեկին: Որակազրկման ենթարկված ֆուտբոլիստներն ու երկու ակումբները նաև տուգանք կվճարեն:
«Իստարաշվանի» մարզադաշտը որակազրկվել է 2 խաղով, իսկ երկու թիմերին գրանցվել է 0:3 հաշվով պարտություններ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը