
Վարդան Մինասյան. Ցանկանում եմ նոր անուններ տեսնել հավաքականում

Լիտվայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից (4:2) հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ գոհ է հանդիպման արդյունքից:
«Արդյունքից գոհ եմ: Այս հաղթանակը հոգեբանորեն կարևոր նշանակություն ուներ մեզ համար: Կարևոր էին նաև հենակետային կիսապաշտպանի և ձախ եզրային պաշտպանի դիրքում մեր փորձարկումները, որոնք հաջողված էին: Կամո Հովհաննիսյանը շատ լավ խաղաց:
Մանուչարյանը ցավալի վնասվածք ստացավ: Չնայած նա չէր ցանկանում հեռանալ խաղադաշտից, բայց որոշեցինք ռիսկի չդիմել: Կառլեն Մկրտչյանը նույնպես լավ հանդիպում անցկացրեց և Չեխիայի հետ խաղում նրա պակասությունը կզգացվի:
Ցանկանում եմ նոր անուններ տեսնել: Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես է գալիս Մարկոսովը, ում ցանկանում ենք տեսնել թիմում: Եթե Մարկոսովը դեմ չլինի, Սարգիս Հովսեփյանը կմեկնի դիտելու նրա խաղը և կհրավիրենք հավաքական»,- հայտարարեց Մինասյանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը