Intel-ի կողմից կատարվող ներդրումները հնարավոր է փրկեն Sharp-ը սնանկացումից
Տոկիոյի արժեթղթերի բորսայում ճապոնական էլեկտրոնիկայի Sharp ընկերության բաժնետոմսերի գները նոյեմբերի 14-ին բարձրացել են 10%-ով՝ կազմելով 2.2 դոլար յուրաքանչյուրի համար: Թանկացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Intel կորպորացիան հնարավոր է բավական մեծածավալ ներդրումներ կատարի Sharp ընկերության մեջ:
Ճապոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Intel-ը՝ Qualcomm ընկերության հետ համատեղ, 320 մլն դոլար ներդրում կկատարի: Սակայն BBC News-ի հաղորդմամբ, խոսքը գնում է ավելի մեծ ներդրման մասին, քան հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ օրեր միջազգային մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի, 100-ամյա Sharp ընկերությունը կարող է անցնել պատմության գիրկը: Ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել է ավելի քան 5%-ով, իսկ տարեսկզբին դրանք արդեն իսկ արժեզրկվել էին 76%-ով: