Ինչպե՞ս ընտրել զարդեր, աքսեսուարներ
Կարծիք կա, որ հատկապես հայ աղջիկները շատ են շպարվում և չափից շատ զարդեր, աքսեսուարներ են կրում: Իսկ ինչպե՞ս ընտրել աքսեսուարները, որոնք հագուստը լրացնում են, հետաքրքիր ոճ և ճոխություն են հաղորդում այն կրողին: Որոշ դիզայներների կարծիքով՝ աքսեսուարները նույն այդ հաջողությամբ կարող են նաև փչացնել տեսքը:
Ուսումնասիրելով արտասահմանյան նորաձևության տների առաջարկած աքսեսուարների ոճն ու ձևը, համեմատելով հայաստանյան խանութներում վաճառվող աքսեսուարների հետ, հայ կանանց և աղջիկների համար առանձնացրել ենք 5 կանոն, որոնք կօգնեն հագուստին համապատասխան աքսեսուարներ ընտրելու գործընթացին: 1990-ականների հայտնի դիզայներները դասական ոճի, մուգ հագուստների հետ խորհուրդ էին տալիս կրել առավել բաց գույնի զարդեր, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք կրել մուգ գույնի զարդեր, ապա աշխատեք ընտրել այնպիսիները, որոնք ունեն գեղեցիկ փայլ և պատրաստված են թանկարժեք քարերից: Այդ ընտրությունը ձեր հագուստը կդարձնի առավել ճոխ, ներկայանալի և անկրկնելի:
- Երբեք մի ընտրեք այնպիսի աքսեսուարներ, որոնք հասարակ են դարձնում ձեր զգեստը, էժանագին են կամ սեզոնային:
- Այն կանայք և աղջիկները, ովքեր ունեն մարմնի մեծ չափեր, պետք է օգտագործեն առավել նուրբ և ոչ մեծ զարդեր՝ առանց զգալի ճոխությունների: Մեծ և չափից շատ ճոխ զարդերը տգեղություն և կոպտություն կհաղորդեն ձեր կերպարին:
- Աքսեսուարներն ընտրելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե ո՞ւր եք գնում:
- Աքսեսուար ընտրելիս հաշվի առեք ձեր հասակն ու տարիքը: