
«Ապավեն» ՍՊԸ գործադիր տնօրեն. Բեռները նորմալ տեղափոխվում են

«Փոթիի խնդիրը լուծվել է: Բեռնափոխադրումները ընթանում են նորմալ՝ լիակատար հունով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ապավեն» ՍՊԸ գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
Ըստ Գ. Աղաջանյանի, արդեն 3-4 օր է, ինչ իրավիճակը կարգավորվել է: «Արդեն 3-4 օր է, ինչ նավահանգիստը իր բնականոն հունով կատարվող աշխատանքները վերականգնել է, բոլոր տիպի բեռնափոխադրումները վերականգնվել են, ոչ մի սահմանափակում չկա, բոլոր բեռները նորմալ ռեժիմով տեղափոխվում են»,- ասաց «Ապավենի» տնօրենը:
Հիշեցնենք, որ Վրաստանի Փոթի նավահանգստում նոյեմբերի սկզբին անորոշ ժամկետով գործադուլ էր հայտարարվել, և տրանսպորտային ընկերությունները, ելնելով իրավիճակից, որոշում էին կայացրել նավերը ժամանակավորապես բեռնաթափել Բաթումի նավահանգստում։