«ԱԺ մեծամասնությունից շատերը, ի տարբերություն ինձ, 90-ականների իշխանավորներին սուրճ էին մատուցում»

ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե հարցերից խուսափելու վարկանիշային հարցումներ անցկացվեն, ապա այս կառավարությունն առաջին հնգյակում տեղ կզբաղեցնի: Նա Կառավարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ է տեղի ունեցել ԱԳՆ և Էներգետիկայի նախարարության շենքերի հետ՝ նշելով, թե ինքը գրավոր հարցում էր ուղարկել այդ մասին, որի պատասխանը ստացել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից:

«Հրայր Թովմասյանի ստորագրությամբ ստացել եմ պատասխան, որտեղ կա երեք իրականությանը չհամապատասխանող բան: 1.  Հ. Թովասյանն իր պատասխանում պնդում է, որ տվյալ գործարքը քաղաքաշինական գործարք չէ: Ես ուզում եմ տեղյակ պահել Կառավարությանը, որ քաղաքաշինության մասին օրենքի երկրորդ հոդվածի համաձայն՝ շենքերի շինությունների շահագործումը նույնպես քաղաքաշինական ծրագիր է: Իսկ սա նշանակում է, որ քաղաքաշինական այս ծրագրի իրականացման ժամանակ պետք է հանրությունը լիարժեք մասնակցություն ունենար: Այս կապակցությամբ պատասխանի մեջ նշված է, որ կարգ նախատեսված չէ հանրային քննարկումների համար: Էլի ուզում եմ ասել, որ քաղաքաշինության օրենքի համաձայն՝ Ձեր կառավարությունը պետք է այդ կարգը  հաստատեր, եթե այդ կարգը չի հաստատվել, ապա կառավարությունը լավ չի աշխատել:

3. Հրայր Թովմասյանը պատասխանում պնդում է, որ մամուլի հրապարակումները նշանակում են, որ հանրությունը լիարժեք մասնակցություն է ունեցել գործարքին: Իմ ձեռքի տակ է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վաևչության հայտարարոթյունը, որտեղ մարտի 27-ի, 2012թ. հերքել է կառավարության տվյալ մասնաշենքը վաճառելու մասին մամուլում հրապարակված տեղեկությունները»,- ասաց Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են տեղի ունենում շենքերի վաճառքը:

Այնուհետ նա որպես օրինակ հիշատակեց ֆրանսիական «Խաղալիք» ֆիլմը, որտեղ ֆիլմի հերոս Ռոմբալ Կոշեն մտնում է շենք և ասում՝ փաթեթեք շենքը, գնում ենք:

Ի պատասխան,՝ Հ. Թովմասյանն ասաց. «Եթե պրն Փաշինյանի տրամաբանությամբ գնանք, ապա ներկաներից կամ ՀՀ տարեկան գրանցվող մի քանի տասնյակ հազար անշարժ գույքի առք ու վաճառքի ձևակերպումները պետք է դիտարկել որպես քաղաքաշինական ծրագրեր և այս բոլորը պետք է համապատասխան ձևակերպումներով իրականացվեն: Ես այստեղ, ըստ էության, ասելիք չունեմ»:

Իսկ ինչ վերաբերումէ հարցին, թե կառավարությունն ինչպե՞ս է որոշում այդ շենքերի վաճառքը, ապա այն, ըստ Թովմասյանի՝ տնօրինում է պետական սեփականությունը՝ ելնելով դրա շահավետ լիենելու հանգամանքից: Այնուհետ նախարարը նշեց, թե մարտ ամսին այդ շենքը չէր վաճառվում, հետևաբար, իրենք այլ բան չէին կարող ասել: «Կառավարությունը գտնում է, որ գործարքը, այս դեպքում՝ վաճառքը, ի տարբերություն 1990-ական թվականների սկզբի, որ ինչո՞ւ էին վաճառում և ի՞նչ եղավ օտարումն այդ տարիներին, հստակ է՝ կա ներդրման ծրագիր»,- նշեց նախարար Թովմասյանը:

Ն. Փաշինյանը էլ պատասխանեց. «Նախ, պարոնայք Կառավարության և մեծամասնության անդամներ, խնդրում եմ՝ իմ հարցերին ի պատասխան 90-ականները մի հիշեցրեք, որովհետև կառավարության և ԱԺ մեծամասնությունից շատերը, ի տարբերություն ինձ, 90-ականների  իշխանավորներին սուրճ էին մատուցում, իսկ ես մամուլի էջերում նույն կերպ քննադատում էի իշխանության, այդ թվում՝ այս դահլիճում ներկա շատերին»:

Տեսանյութեր

Լրահոս