
Հայաստանի գավաթ. Բանանց – Ալաշկերտ՝ 0:0, ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում

Սկսվեց Հայաստանի գավաթի 2012/13 մրցաշրջանի խաղարկությունը: 1/8 եզրափակիչում հանդիպել էին «Բանանցը» և «Ալաշկերտը»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Այսպիսով, ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:
Նշենք, որ այս զույգի հաղթողը 1/4 եզրափակիչում ուժերը կչափի «Գանձասարի» հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը