
Յուվենտուսը Չեմպիոնների լիգայում կարող է բոլորին զարմացնել. Պլատինի

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խոսել է «Յուվենտուսի», ինչպես նաև Դիեգո Մարադոնայի մասին։
«Ինձ դուր է գալիս Իտալիայի առաջնությունը։ Այնտեղ հաճախ կարելի է հետաքրքիր շոու տեսնել։ «Յուվենտուսը» հրաշալի թիմ է։ Անկեղծ ասած, նրանք ինձ հաճելիորեն զարմացնում են իրենց խաղաոճով։
Սկուդետոյի համար պայքարում ամենահավանական թեկնածուն հենց թուրինյան ակումբն է, սակայն Կոնտեի թիմը կարող է զարմացնել նաև Չեմպիոնների լիգայում։
Իսկ ինչ վերաբերում է Մարադոնային, ապա ես կցանկանայի, որ օրերից մի օր նա գլխավորեր «Նապոլին»։ Կարծում եմ, որ դա չափազանց ուշագրավ կլինի», – Պլատինիի խոսքերն է մեջբերում Corriere dello sport-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը