Լոնդոնի Օլիմպիադայի կազմակերպիչներին չի հաջողվել 270 հազ. տոմս իրացնել
Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեն կարողացնել իրացնել 270 հազար տոմս /11,3 միլիոն ընդհանուր թվի գրեթե 2,5 տոկոսը/, որից 213 հազարը մնացել է օլիմպիականի, իսկ 55 հազարը` պարալիմպիկի մրցումներից: Այս մասին ասվել է կազմկոմիտեի /LOCOG/ հաշվետվությունում:
Չիրացված տոմսերի մեծ մասը ամենաթանկն են: Հիմնականում չեն վաճառվել աթլետիկայի, լողի, ջրացատկի, բացման և փակման արարողությունների, ինչպես նաև օլիմպիական ավան մտնելու տոմսերը և այլն:
Մարզասերների կողմից անուշադրության են մատնվել նաև ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի հանդիպումները, որոնք անցկացվել են Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում:
Կազմկոմիտեն պարտավորվել էր օլիմպիական և պարալիմպիկ խաղերի տոմսերի վաճառքից 500 միլիոն ֆունտ ստերլինգ հատկացնել կազմակերպչական ծախսերի համար: Այս ամենով հանդերձ LOCOG-ի գործադիր տնօրեն Փոլ Դեյտոնը նշել է, որ իրենք կատարել են բոլոր պարտավորություններն ու ծրագրերը:
Հաղորդում են ՀԱՕԿ-ի լրատվական բաժնից:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը