Հալկի քրոջն առևանգողներին 20 տարվա ազատազրկում է սպառնում
Բրազիլական Կամպինա Գրանդե քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկի քրոջն առևանգելու մեջ կասկածվողներին մեղադրանք է հարուցվել: Եթե մեղադրանքը հաստատվի, ապա հանցագործները կդատապարտվեն մինչև 20 տարի ազատազրկման: Այս մասին հաղորդում է Globo.com-ը: Ոստիկանապետի խոսքերով` հետաքննության ընթացքում կասկածյալներն իրավունք չեն ունենա ազատ արձակվել գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ 22-ամյա Անժելիկա Ապրեսիդա Վիեյրան նոյեմբերի 5-ին առևանգվել էր Կամպինա Գրանդե քաղաքի ռեստորաններից մեկի շրջակայքում և մեկ օր անց ազատ էր արձակվել, քանի որ առևանգողները չեն կարողացել համաձայնության գալ փրկագնի հարցում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը