Ֆաինայի նոր հավաքածուն արդեն վաճառքում է
Ֆաինա Հարությունյանի նոր հավաքածուն այսօր տեղ կգտնի դիզայների խանութում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դիզայները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆաինա Հարությունյանը և «ABSOLUT» բրենդը համատեղ ստեղծել էին հագուստի հավաքածու, որի ցուցադրությունն առաջինն էր դիզայների աշխատանքային պրակտիկայում: Դիզայների հավաքածուն մեծ ոգևորություն էր առաջացրել թե հասարակ քաղաքացիների, թե շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում:
168.am-ն անդրադարձել էր ցուցադրությանը, որտեղ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ևս ցանկություն էր հայտնել գնելու Ֆաինայի հավաքածուից մի զգեստ, բայց, քանի որ հագուստը չէր վաճառվում, դիզայներն ասաց, որ ինքն այն ուղղակի կնվիրի Նազենիին:
Վաղն արդեն դերասանուհի, հաղորդավարուհի Նազենին կստանա իր հավանած զգեստը: Մեզ հետ զրույցում Ֆաինան ասաց, որ այսօր արդեն իր հավաքածուի զգեստները կուղարկի իր խանութ-սրահ: «Գները դեռ պարզ չեն: Այն հագուստները, որոնք մնացել են, տեղ կգտնեն իմ խանութում: Կան նաև մի քանի հագուստներ, որոնց տերերն արդեն հայտնի են»,- ասաց դիզայները: