Բաժիններ՝

Կապարոս. Մեսսին կարող է չխաղալ Մալյորկայի հետ քաղաքացիության պատճառով

«Մալյորկայի» գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը խոսել է Իսպանիայի առաջնության 11- րդ տուրի «Բարսելոնայի» հետ հանդիպման մասին։

«Հատուկ «հակաՄեսսի» ծրագիր չունենք։ Անկեղծ ասեմ՝ արգենտինացուն փակելու մակարդակի ֆուտբոլիստ չունենք։ Կգործենք այնպես, ինչպես կարող ենք։

Հարկավոր է թիմային խաղ ցուցադրել, իսկ դա մեզ մոտ վատ չի ստացվում։ Մեսսին մեզ հետ 9 անգամ է խաղացել և 9 գոլ խփել։ Սակայն ավանդույթները հատկություն ունեն ավարտվելու։

Մեսսիի հետ կապված ևս մեկ հույս ունեմ. որդու ծնունդից հետո նա որոշել է իսպանական քաղաքացիություն ընդունել և միգուցե հանդիպման ժամանակ զբաղված լինի այդ գործերով»,-  Կապարոսի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս