Էնդի Մարեյ. Չեմ վախում Նովակի կամ Ռոջերի հետ խաղալուց
Բրիտանացի Էնդի Մարեյը, ով դուրս է եկել АТР-ի ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ, մեկնաբանել է այն փաստը, որ կիսաեզրափակչում կարող է խաղալ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի, իսկ եզրափակչում՝ սերբ Նովակ Ջոկովիչի հետ։
«Վերջին տարիների ընթացքում սովորել եմ շաբաթվա մեջ մի քանի անգամ իրենց հետ հանդիպել։ Ռաֆայի հետ նույնպես։ Դա արդեն եղել է, և այլևս չեմ վախենում։ Գիտեմ, որ շատ բարդ կլինի նրանց երկուսին հաղթել, սակայն դա անհնարին խնդիր չէ։ Իհարկե, դա անելու համար ինձ հարկավոր է հիանալի թենիս ցուցադրել»,- բրիտանացի թենիսիստի խոսքերն է մեջբերում АТР-ի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը