Բաժիններ՝

Լյորիսը պատրաստ է ձմռանը հեռանալ Տոտենհեմից

«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը դժգոհ է թիմում իր կարգավիճակից: Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի դարապսապահը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է միայն 6 խաղի, ընդ որում՝ դրանցից միայն մեկը Պրեմիեր լիգայում: Լյորիսը պատրաստ է Անգլիայի առաջնության 12-րդ տուրից հետո հայտարարել թիմից հեռանալու ցանկության մասին, եթե իրավիճակը չփոխվի:

Նշենք, որ Ուգո Լյորիսի ծառայություններով հետաքրքրվում էր իտալական «Միլանը»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս