
Նավթի գները զգալիորեն աճել են

Inter Continental Exchange Futures Europe (ICE Futures Europe) էլեկտրոնային աճուրդի ժամանակ նոյեմբերի 9-ին Brent Crude Oil տեսակի նավթի գներն աճել են 2.15 դոլարով և կազմել 109.40 դոլար՝ մեկ բարելի համար:
Ավելի քիչ չափով աճ են գրանցել նաև WTI տեսակի նավթի գները: New York Mercantile Exchange (NYMEX) ապրանքային բորսայում նոյեմբերի 9-ին WTI-ի գինը բարձրացել է մինչև 86.07 դոլար՝ մեկ բարելի համար (աճը կազմել է 0.98 դոլար):
Փորձագետները գների աճը կապում են ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հետ։ Հիշեցնենք, որ նմանատիպ տրամադրություն էր տիրում նաև ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ: Այն ժամանակ WTI նավթի գները թանկացան 3.57%-ով՝ 3.6 դոլարով, իսկ Brent տեսակի նավթի գինն աճել էր 2.9%` 3.14 դոլարով: