Աֆրոամերիկուհուն հայերը շնորհակալություն են հայտնում (տեսահոլովակ)
Աֆրոամերիկացի Բրիթնի Ուիլիամսը (Brhitny Williams), ում հայերեն կատարումը ցնցել էր աշխարհի հայերին, զարմացած է:
Հիշեցնենք, որ 168.am-ն անդրադարձել էր աֆրոամերիկուհու այն կատարմանը« որտեղ նա Արմենչիկի գովազդային պաստառի կողքին, կիթառը ձեռքին, երգում էր «Հավատա՞մ, թե՞ չէ» երգը:
Բրիթնի Ուիլիամսի խոսքով, այդ երգն իր համար «հատուկ երգ» է, որը կատարում է մեծ սիրով: Բրիթնի Ուիլիամսը երեկ իր ֆեյսբուքյան պատին գրառում է կատարել, որով հայտնում է իր ուրախության և զարմանքի մասին:
«Երկու տարի առաջ ես Youtube-ի իմ էջում ներբեռնեցի հայերեն երգ, որը կատարել եմ ուղղակի հաճույքի համար, իսկ այսօր այդ երգն ունի ավելի քան 50.000 դիտում: Շատ զարմացած եմ, աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ են ինձ գրում, կարծիքներ են հայտնում երգի մասին, շնորհակալություն են հայտնում: Շատ ուրախ եմ»,- գրում է Բրիթնի Ուիլիամսը: