
Լուչեսկուն Շախտյոր-Մետալուրգ խաղը դերբի չի համարում

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրի հանդիպումը Դոնեցկի «Մետալուրգի» հետ չի կարելի դերբի համարել:
«Առայժմ Ուկրաինայում դերբի կարելի է կոչել միայն «Շախտյորի» և «Դինամոյի» միջև մրցավեճը: Մինի դերբիներ կարող են համարվել «Մետալիստի» և «Դնեպրի» հետ հանդիպումները: Եթե սա քաղաքի դերբի է, ապա դա այլ հարց է, սակայն այն ամբողջ առաջնության դերբին չէ:
Կասեմ, որ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Եվ նրանք, ովքեր խաղալու են, պետք է պատրաստ լինեն դրան»,-Լուչեսկուի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Մետալուրգ»-«Շախտյոր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը