
Երևանում ռազմական ուղղաթիռներ են պտտվում և կրակոցներ են հնչում

Մի քանի ժամից ավելի է Երևանի երկնակամարում, մասնավորապես Քանաքեռ-Զեյթուն համայնքի հատվածում, ռազմական ուղղաթիռներ են պտտվում, կրակոցներ են հնչում:
Pastinfo.am-ի խմբագրություն ահազանգած բնակիչների անհանգստությունը մեղմելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ այսօր՝ ժամը 10:00-ից Քանաքեռ զինավանում (նախկին ռուսական զորամաս) ՀՀ ՊՆ ԶՈՒ հետախուզական զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է, և անհանգստանալու կարիք չկա: