24-ամյա երիտասարդը «ԲՄՎ»-ով բախվել է էլեկրտասյանը և գլխիվայր շրջվել
Այսօր` նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մանուկյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա, Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մոտ 40 մետր գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Մանուկյանին ավտոմեքենայից դուրս բերելու համար կարճ ժամանակում ժամանել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի թիվ 9 հրջեջ փրկարարական ջոկատը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրակարարական ջոկատը:
Օպերատիվ կերպով ժամանել են նաև 1-03 ծառայության շտապօգնության 3 բրիգադ, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները 2 ժամից ավելի հատուկ տեխնիկաների միջոցով կարողացան մասնատել ավտոմեքենան, որից հետո վիրավորը, կայուն ծանր վիճակով տեղափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մինչ փրկարարները վիրավորին մեծ դժվարությամբ փորձում էին դուրս բերել, բժիշկները ցավազրկող դեղամիջոցներ էին ներարկում վիրավորին: Մեքենայի բախումն այնքան ուժգին էր եղել, որ էլեկտրասյունը հիմքից պոկվել և շպրտվել էր:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը:
shamshyan.com