Հայաստանը կործանվո՞ւմ է
«Ժողովուրդը ոտքի չի կանգնի, բացառվում է, դա ոչ միայն ցույց տվեցին մայիսի 6-ի ընտրությունները, ընդհանրապես` 20 տարվա ընթացքում ժողովուրդը բազմաթիվ անգամներ ոտքի է կանգնել և արդյունքի չի հասնում: Հասկանո՞ւմ եք, դա արդեն բերում է այն գաղափարի ձևավորմանը, որ «մեկ է, այստեղ այլևս խաղ չկա», և միակ «խաղը»` պայքարի ձևը, Հայաստանից հեռանալն է»,- մեզ հետ զրույցում ասել է քաղաքական փորձագետ Արմեն Բադալյանը:
Մեր դիտարկմանը` ժողովուրդը ոտքի չի կանգնում, որովհետև պարզապես չի՞ տեսնում այն ուժը, որի ետևից կարելի է գնալ, Ա.Բադալյանը պատասխանել է. «Ժողովուրդը ոչ միայն այդ ուժը չի տեսնում, ինքը չի կարող այդ ուժը ծնել»:
Հարցին էլ, թե միգուցե ժողովուրդը պարզապես դեգրադացվա՞ծ է, դրա համար էլ չի կարողանում այդ ուժը ծնել, Ա. Բադալյանը պատասխանել է. «Այո՛, դեգրադացված է, դրա համար էլ չի կարողանում ծնել, բայց մնացել է հասարակության ընդամենը 10 տոկոս ակտիվ հատվածը: Ի՞նչ հետևանք կարող է սա ունենալ. եթե նույնը շարունակվի 2013թ.-ից հետո, այդ 10 տոկոսն էլ է արտագաղթելուգ Այդ դեպքում առաջ է գալիս մի գաղափար, որ այս երկիրն ընդամենը դառնում է բնակության վայր, ժամանակավոր կացարան, բայց ոչ երբեք` Հայրենիք»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: