Անդրանիկ Քոչարյանն Արամ Մանուկյանին խորհուրդ է տալիս մի անգամ էլ կարդալ Փաստահավաք խմբի զեկույցները
«Արամ Մանուկյանը և Մարտի 1-ի հետ կապված բոլոր հարց ունեցող անձինք թող ևս մեկ անգամ կարդան Փաստահավաք խմբի զեկույցները և, կարծում եմ, ամեն ինչ կհասկանան»:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը օրեր առաջ հայտարարել էր, թե Մարտի 1-ի հետ ԲՀԿ-ն առնչություն չունի: «Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել և նրան աջակցող ուժերը: Այնտեղ քաղաքական ուժ աշխատո՞ւմ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի»:
Մեր հարցին, թե արդյոք Արամ Մանուկյանի վերոնշյալ հայտարարությունը չի՞ վնասում կամ չի՞ զրոյացնում Փաստահավք խմբի աշխատանքը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես խորհուրդ եմ տալիս Արամ Մանուկյանին ՀՀ անկախության հռչակագիրը կարդալուց հետո մի անգամ էլ կարդալ փաստահավաք խմբի զեկույցները»: