«Այն հայտարարությունը, որ ես արել եմ` դա ամենամեղմն էր և նվազագույնը». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն` այսօրվա ասուլիսում պատասխանելով հարցին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել է, որ չի սատարելու ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, չե՞ք վիրավորվել և ի՞նչ հույսերով եք գնում ընտրությունների, երբ Ձեզ չի սատարելու անգամ ձեր դաշնակիցը, ասաց, թե դա ոչ թե դաշինք էր, այլ` միասնական ցուցակ: «Այն հայտարարությունը, որ ես արել եմ` դա ամենամեղմն էր և նվազագույնը: Եթե որևէ մեկը կարծում է, որ ես պետք է վախենամ քաղաքական պահից, որ սա նախընտրական շրջան է, ուրեմն ես ճշմարտությունը սուտի դիմաց պիտի չբացահայտեմ` դա սխալ է»,- ասաց նա:

Նաև հավելեց. «Այս բառակապակցությունը ես համապատասխան կուսակցապետից եմ սովորել. յուրաքանչյուր համաձայնություն ձեռք բերելուց, ձեռք սեղմումից հետո ասվում է` թեման փակված է: Այս թեման փակված է, և ես լավագույնն եմ մաղթում «Ազատ դեմոկրատներին» և հատկապես երիտասարդությանը: Ո’չ, ես վիրավորված չեմ, դա իրենց իրենց որոշումն է: Ես որևէ մեկի սատարոմը չհայցեցի»:

Հարցին էլ, թե ի՞նչ մրցակցություն եք ակնկալում նախահական ընտրություններին` հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի պատասխան-նամակը ձեր նամակին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Խիստ անհավասար, բայց ոչ անհաղթահարելի»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս