Բաժիններ՝

«Սիբիրախտ հիվանդության դեմ կրկնակի պատվաստված կովերից 3-ը սատկել են». Հրաչյա Բերբերյան

«Անասնակերի վիճակն այսօր տարածաշրջանում շատ լուրջ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը: «Մեզ մոտ եկած գյուղացիներից մեկն ասաց, որ 8 կով ունի, որոնցից 4-ին պետք է մորթի՝ կեր չլինելու պատճառով: Դա նշանակում է, որ շուկայում մսի գները կնվազեն,իսկ Նոր տարուց հետո շուկայում կնկատվի մսամթերքի պակաս»,- մեզ հետ զրույցում ասաց Հրաչյա Բերբերյանը:

Անդրադառնալով  վերջերս խոշոր եղջերավոր անասունների շրջանում տարածված հիվանդություններին, որոնք հասարակության շրջանում խուճապ են առաջացրել,  Հ. Բերբերյանը զարմացած նշեց, թե ինչո՞ւ չեն հայտարարում խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում տարածված սիբիրախտ հիվանդության մասին:

«Մենք մի քանի վայրերում ենք եղել: Գյուղերից մեկում գյուղացու երկու անասուններ սատկելու շեմին են եղել՝ մորթել են: Իսկ 3 կովի մոտ, կրկնակի պատվաստումից հետո, հայտնաբերվել է սիբիրախտ հիվանդությունը: Ինչո՞ւ չեն խոսում այս մասին: Ինչի՞ց է սա գալիս: Չենք կարող ասել, որ պատվաստանյութերն են վատը եղել: Դա բացառվում է: Եթե  այդպես լիներ, մնացած պատվաստում ստացած կենդանիներն էլ կսատկեին, բայց դա այդպես չէ: Իմ համոզմամբ` դա գալիս է անասնաբույժների  սխալից»,-  մեզ հետ զրույցում ասաց Հրաչյա Բերբերյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս