![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի բնակիչների մեծ մասը կարծում է, որ մեկ տարի անց ոչինչ չի փոխվի
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/joxovurd-e1351873572216.jpg)
Հայաստանի 1067 բնակիչների 42 տոկոսը կարծում է, որ մեկ տարի անց ինքն ու իր ընտանիքը կապրեն նույն կերպ: Արդյունքը ստացվել է «Gallup International Association»-ի հայկական գրասենյակի հարցումներով, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց «Gallup International Association» հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հարցվածների 18 տոկոսը նշել է, որ որոշ չափով լավ կապրի, 17 տոկոսը՝ որոշ չափով վատ, 14 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, 7 տոկոսը պատասխանել է, որ զգալիորեն ավելի վատ կապրի: Հարցվածների միայն 3 տոկոսն է կարծում, որ զգալիորեն ավելի լավ կապրի:
«Gallup International Association»-ի հայկական գրասենյակի հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցի հաղորդմամբ՝ հարցումներն իրականացվել են Հայաստանի ամբողջ տարածքում հոկտեմբերի 9-20-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ: